Easy Ride-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Երգը ձայնագրվել է խմբի չորրորդ ստուդիական ալբոմում՝ The Soft Parade-ում 1969 թվականին[1]։ Հենց նույն թվականին երգը թողարկվել է որպես ալբոմի երրորդ «Tell All the People» սինգլի Բ կողմը։ Երգը գրվել է վոկալիստ Ջիմ Մորիսոնի կողմից, խմբի երկրպագուների և որոշ քննադատների կարծիքով այն ալբոմի ամենաթույլ երգերից է[2]։